Տանը ուշադիր կարդա՛ կատարի՛ր 1-ին, 2-րդ և 7-րդ վարժությունները։ Մնացած վարժությունները կկատարենք դասարանում։
Ուշադիր կարդա՛։
Բազմիմաստ են մեկից ավելի իմաստ ունեցող բառերը:
Հոմանիշ են մոտ իմաստ ունեցող բառերը:
Հականիշ են իմաստով հակառակ բառերը:
Համանուն են գրությամբ կամ արտասանությամբ նույն կամ մոտ, բայց իմաստով տարբեր բառերը:
Դարձվածքները բառակապակցություններ են, որոնց մեջ մտնող բառերն իրենց հիմնական իմաստով չեն գործածվում:
Իսկ հիմա կատարի՛ր առաջադրանքները։
1.Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:
Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)
ինչե՞ր
Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)
ինչե՞ր
Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)
ի՞նչ
Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)
ի՞նչ
Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)
ինչե՞ր
Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)
ի՞նչ աներ
Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)
ո՞վ
Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)
ովքե՞ր
Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
ի՞նչ
Տղան փետուրնևրից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
ինչե՞ր
Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
ի՞նչ անել
2. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ մեկից ավելի:
Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա:-հոգնակի թիվ
Որջից դուրս եկողը ձագ էր:-եզակի թիվ
Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում:-եզակի թիվ
Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք:-հոգնակի թիվ
Երկնքում նորից թռչուններ երևացին:-հոգնակի թիվ
Վանդակի թռչունն էր դուրս եկել:-եզակի թիվ
Հատիկը հավաքողները մրջյուններ են:-հոգնակի թիվ
Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր:-հոգնակի թիվ
Գոռացողը պահակն էր:-եզակի թիվ
Պահակներ կարգեք, որ ապահով լինեք:-հոգնակի թիվ
3.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:
Ծառերին արթնացնողը քամին էր (քամին էր, քամիներ):
Այդ օրվանից հետո շատ (քամին էր, քամիներ) են փչել:
Տարբեր պար էր (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի պար էր (պարեր, պար էր):
Պարտեզի բոլոր ծաղիկները սպիտակ են (սպիտակ են, սպիտակեն):
Եթե բոլոր ծաղիկները միանգամից սպիտակեն(սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի:
Թող հենց հիմա աչքերը փակեն (փակ են, փակեն) ու քնեն:
Բոլոր դռները փակ են(փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:
Անծանոթ (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր համեր (համ էր, համեր) ունեն:
4. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բաոերով:
Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս:-խաբել
Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու:-վախեցավ
Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել:-զարմանալ
Մի մատ երեխա է, բայց ինչե՜ր գիտի:-փոքրիկ երեխա
Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը:-հիվանդ, ծեր
5.Փորձի´ր բացատրել, թե ինչո՞ւ են ընդգծված արտահայտությունները կոչվում «դարձվածքներ», եթե դարձված նշանակում Է «շրջված», «փոխված»:
Դարձվածքները փոխաբերական իմաստով գործածված արտահայտություններ են ։
6. Տրված դարձվածքների իմաստները բացատրի´ր:
Օրինակ՝
ջրից չոր դուրս գալ — փորձանքից, նեղ վիճակից ազատվել:
Սիրտ տալ-քաջալերել
հոգին առնել-սպանել, խիստ տանջել
գլուխը կորցնել-շվարել
արևը խավարել-մահանալ
հալից ընկնել-բոլորովին ուժասպառվել
սիրտը վկայել-զգալ
երես դարձնել-հրաժարվել
սիրտ անել- Համարձակվել
բկին չոքել-ստիպել
7. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի´ր
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Օրինակ՝
1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:
2.Ուրախությունից գլուխը կորցրել էր:
Իմ ընկերը աչքի է ընկնում իր պայծառ մտքերով
Տիկնիկի աչքը պոկվեց,ընկավ։
Ընկերս ձեռքս քաշեց։
Ես խնդրեցի ընկերոջս, որ իձանից ձեռ քաշի։